Կասկածներ կային, որ Սաշիկ Սարգսյանի որդին զինված է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրահայի ոստիկանությունը մանրամասներ է փոխանցել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու ձերբակալությունից: «Ազատության» փոխանցմամբ՝ Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանեկը տեղական լրատվամիջոցներին հաղորդել է, որ 37-ամյա Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Չեխիայի մայրաքաղաքի ոչ կենտրոնական՝ Պրահա-5 թաղամասի բնակարաններից մեկում:

«Ձերբակալությունն իրականացվել է ոստիկանական հատուկ գործողությամբ, քանի որ կասկածներ են եղել, որ վերջինս զինված է», – ասել է Դանեկը: Ըստ Պրահայի ոստիկանության, Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև դատարանը որոշում կկայացնի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով:

Չեխական աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանը Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել 2018 թվականի հուլիսին՝ թմրամիջոցների և ապօրինի զենք պահելու մեղադրանքով:




Լրահոս