Դեկտեմբերի 7-9-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում կայացան KWU վարկածով պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնությունները:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 14 հոգանոց պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ Վիրաբ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բավականին հաջող մասնակցեց այս առաջնություններին՝ գրանցելով հետևյալ արդյունքները.
Պատանիների Աշխարհի առաջնությունում մեկական բրոնզե մեդալ նվաճեցին Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը:
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը արժանացավ արծաթե, իսկ Հայկ Միսակյանը՝ բրոնզե մեդալի: