Գործադիրի անդամների մեծ մասը փափագում է գնալ խորհրդարան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնված գործադիրի անդամների մեծ մասը, մեր տեղեկություններով, փափագում է գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն։ Բանն այն է, որ այս ամիսներին նրանցից շատերը հասկացել են, որ մի կողմից դա իրենց ուժերից վեր աշխատանք է, մյուս կողմից՝ մեծ է հավանականությունը, որ կհարուցեն Նիկոլ Փաշինյանի զայրույթը եւ կկորցնեն վստահությունը՝ հայտնվելով խաղից դուրս վիճակում։

Ուստի ամենաանշառն ԱԺ պատգամավորի կարգավիճակն է՝ կարգավիճակ, գործուղումներ, բարձր աշխատավարձ եւ զրո պատասխանատվություն։

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս