«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ, այդ պաշտոնում փոխարինելով Արարատ Միրզոյանին, ով, ըստ ամենայնի, կընտրվի ԱԺ նախագահ: Իսկ ԱԱԾ տնօրեն կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:
Ցոլակյանը ԱԱԾ կադր է, իր աշխատանքային կարիերան սկսել է որպես խորհրդային ՊԱԿ-ի սպա, 2007-2013թթ. զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: