Դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 7-րդ գումարման խորհրդարանը կձեւավորի 3 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը,, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Լուսավոր Հայաստան կուսակցությունը: Իսկ ով կվարի ԱԺ առաջին նիստը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ առաջին նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը, որը պաշտոնավարում է մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը: Նախորդ՝ 6-րդ, գումարման ԱԺ առաջին նիստը նախագահել է քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր, անկուսակցական Կնյազ Հասանովը: Վերջինս այս տարի ևս անցել է խորհրդարան եւ ապագա պատգամավորների մեջ ամենավագն է՝ 73 տարեկան։ Ըստ ամենայնի այս անգամ նույնպես կվարի Կնյազ Հասանովը: