Դեկտեմբերի 12-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «Մարդու իրավունքները 2018-ին. տարվա ամփոփում» թեմայով:

Բանախոսներն են`

Լարիսա Ալավերդյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն

Արա Ղարագյոզյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան

Շողինե Սողոմոնյան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Երևանյան գրասենյակի տնօրեն
***
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Նկարիչների միության անդամներ Գևորգ Քասաբյանը և Մանոն Արմինե Ավետիսյանը:

ԹԵՄԱ՝ դեկտեմբերի 15-ին կկայանա Նկարիչների միության համագումարը. համագումարին ընդառաջ Նկարիչների միությունում առկա տարաձայնություններն ու ներքին խմորումները:

***

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

ԹԵՄԱ՝ քաղաքական նոր իրավիճակը Հայաստանում. սպասվող քաղաքական հնարավոր զարգացումներ:

***

Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա ՀՀ Նկարիչների միության համագումարին ընդառաջ մամուլի ասուլիս «Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները» թեմայով:

Բանախոսներն են`

Անուշ Առաքելյան, Նկարիչների միության անդամ
Անուշ Չուբարյան, Նկարիչների միության անդամ
Վահագն Գալստյան, Նկարիչների միության անդամ
Մարթա Այվազյան, Նկարիչների միության անդամ
Զարուհի Մուրադյան, Նկարիչների միության անդամ
Նազիկ Ասլանյան, Նկարիչների միության անդամ

***

Դեկտեմբերի 12-ին ժամը 12:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի որոշ արտիստների մասնակցությամբ։
Թեման՝ «ԱԺ ընտրություններից հետո առաջին մերժումը. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների մեծամասնությունը հրաժարվում է աշխատել  երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի հետ։ Ինչո՞ւ, պատճառները և արտիստների հետագա անելիքները»:
Ասուլիսի ընթացքում բանախոսները կներկայացնեն նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցնին գրված Բաց նամակը, որը նրան կհանձնեն ասուլիսից անմիջապես հետո։
***
Դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կամփոփի ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համար Գևորգ Պետրոսյանը:




Լրահոս