«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կապանում ներկայացված Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի նմուշների հետագա ճակատագիրը հարցականի տակ է. մի կողմից առաջ են քաշվում Կապանի թանգարանի անմխիթար պայմաններն ու այդ պատճառով ցուցանմուշները Երեւան տեղափոխելու պահանջը, մյուս կողմից՝ կապանցիները պահանջում են թանգարանային նմուշներն իրենց քաղաքում թողնել համայնքը մշակույթի այդ օջախից չզրկելու համար:
Այս հարցի շուրջ տարակարծություններն ի հայտ գալուց հետո ուշագրավ փաստ է բացահայտվել: Պարզվում է՝ տարիներ շարունակ Կապանի թանգարանի աշխատակիցների հաստիքները պահվել են Երեւանի քաղաքային բյուջեի հաշվին: Եվ սա այն դեպքում, երբ թանգարանն, ըստ էության, կարգավիճակ չունի, կախված է օդից: Ու հիմա որպեսզի Կապանի թանգարանը չփակվի, Կապանի քաղաքապետին առաջարկվել է ստեղծել առանձին ՀՈԱԿ, առանձին միավոր, որպեսզի աշխատակիցներն էլ ֆինանսավորվեն հենց Կապանի քաղաքապետարանի կողմից:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: