ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը մատնանշեց կառավարության անելիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ընդգծեց, որ քաղաքացիները լուրջ մանդատ է տվել «Իմ քայլը» դաշինքին առաջիկա հինգ տարիների ընթացքում երկրի կառավարումն իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ կառավարության անելիքները դեռ առջևում են, ինչը նշանակում է, որ առնվազն որոշ բաներ գործադիրը հասցրել է անել, ինչն էլ հիմք է տվել, գործող կառավարության գործունեությունը շարունակելու մանդատ տալ:

Վարչապետի պաշտոնակատարն ուղենշեց առաջիկա շրջանի կառավարության մի քանի կարևոր անելիքներ: «Առաջինն իհարկե, տնտեսական հեղափոխության համատեքստում ներդրումների խրախուսումն է: Պետք է արձանագրել, որ Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա, որն առաջիկայում շարունակելու է աճել: Ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել և հանձնարարել՝ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների համար: Հույս ունեմ, որ որևէ ազդակ չեմ ստանա, որ որևէ նախագծի շուրջ խոչընդոտներ կան»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բյուրոկրատական քաշքշուկների ինստիտուտը պետք է վերացնել և հնարավորինս պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի այդ առումով ևս որևէ արհեստական խոչընդոտ չլինի:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս