Սերժ Սարգսյանը հրաժարվել է հանձնել շրջանները. մանրամասներ Լուկաշենկոյի հայտնի ներողությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են լուսաբանում Բելառուսի հետ կապված իրադարձությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը, Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:

Որպես օրինակ նա բերել է վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, երբ իրեն են մոտեցել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները: «Նրանք անպայման իմ ձեռքը բռնում են՝ իմանալով, որ ես բարձրախոսի կողքով հենց այնպես չեմ անցնի, եթե մարդը հարց է տալիս: Ես հարգում եմ լրագրողներին, պատասխանում եմ նրանց հարցերին, ասում եմ, որ այնտեղ իրավիճակը թեժացել էր այնքան, որ ստիպված էինք միմյանցից ներողություն խնդրել»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ ռուսական լրատվամիջոցները ներկայացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վեճը, իսկ հետո ասել, որ Լուկաշենկոն ստիպված է եղել ներողություն խնդրել Պուտինից՝ նրա հետ խոսակցություն սկսելու համար: Աստված ձեզ հետ: Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրելը: Ես Նիկոլից (Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար նիկոլ Փաշինյան) եմ ներողություն խնդրել տարբեր պատճառներով նրա վրա հարձակվելու համար: Պուտինը ներողություն է խնդրել բոլորից: այնտեղս այնպիսի խառնաշփոթ էր… Նազարբաևը սկսեց ներողություն խնդրել: Եվ դա իսկապես եղել է, այդ նիստի ընթացքում մենք միմյանցից ներողություն էինք խնդրում: Բայց նրանք (ռուսական լրատվամիջոցները) հատուկ այդ տեղեկատվությունն էին տարածում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին:

Նա նշել է, որ այդ հարցը քննարկվել է Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ, երբ դեռ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն է եղել:
«Հետո արդեն անկեղծ ասացի՝ լսիր, ինչպես իրենք են ասում, օկուպացրել են 7 շրջաններ: Եվ մենք Պուտինի հետ կոնսոլիդացված դիրքորոշում որդեգրեցինք (դա եղել է Երեւանում, ՀԱՊԿ հանդիպմանը), ասելով՝ Սերժ, տուր այդ 5 շրջանները: Ինչ իմաստ ունի դրանք պահել, երբ դրանք դատարկ են: Ինքն ասաց՝ եթե ես վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը եւ այլն: Եվ մենք՝ Պուտինի հետ, հստակ խոստացանք, որ մենք զորքեր կմտցնենք եւ դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ է ասվել): Նա ասաց. «Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- ասել է Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ ինքը դրանից զարմացել է:




Լրահոս