Երեկ անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը: Հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:
Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր:
Մրցանակակիրները որոշվել են միջոցառման մասնակիցների առցանց քվեարկությամբ՝ յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուներից:
«Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018»-ի «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող է դարձել Սիմոն Մարտիրոսյանը: Ծանրորդն այս տարի դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոն: