Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ չի բավարարել ՀՀ Քրեական օրենսգրքի չորս ծանր հոդվածներով, այդ թվում՝ 2008թ. սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի աշխատակազմի նախկիn ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ միջնորդությունը: Գեւորգյանը, անդրադառնալով դատարանի որոշմանը, ասել է. «Ես կարծում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լիներ»: Գեւորգյանի խոսքով` իրենք շարունակելու են ներկայացնել փաստարկներ՝ «հիմնավորելով մեր անմեղությունը եւ ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»: Իսկ հարցին, թե Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ ի՞նչ առնչություն ունի, Գեւորգյանը պատասխանել է, որ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի:
Մինչ այդ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտել` արդյոք պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի այս որոշումը: Սակայն դատախազության հանրային կապերի վարչությունից տեղեկացրին, որ իրենք դեռ չեն ստացել դատարանի որոշումը: «Որոշումը կստանանք, կքննարկենք, ըստ այդմ՝ կորոշենք»,- եղավ պատասխանը: