Դեկտեմբերի 17-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբեր 17-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է Հրայր Մարուխյան հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Թեմաներ՝ պետական համակարգի օպտիմալացման՝ հաստիքների կրճատման, որոշ կառույցները վերացնելու, նախարարությունների միավորման հետևանքները, հայաստանյան աշխատաշուկայում օտարազգի սև աշխատուժի ազդեցությունը երկրի սոցիալտնտեսական նկարագրի վրա: Գազի մատակարարման մասին պայմանագրի ժամկետի երկարաձգման հավանականությունն ու դրա հետևանքները:

***

Դեկտեմբերի   17-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվեն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը եւ ադրբեջանական հարցերով փորձագետ  Տարոն Հովհաննիսյանը:

 ԹԵՄԱ՝   Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները. արցախա-ադրբեջանական սահմանային անվտանգությունը 2018թ.-ին. սահմանային անվտանգության երաշխիքները:




Լրահոս