Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում ամփոփեց դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները։
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 593 հազար 140, ընտրության մասնակիցների թիվը 1 միլիոն 261 105 կամ 48․ 63 տոկոս, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 4706։
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
ՀՀԿ – 59083 կամ 4․7 տոկոս,
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն – 8514 կամ 0,68 տոկոս,
ՀՅԴ – 48816 կամ 3,88 տոկոս,
«Իմ քայլը», դաշինք – 884864 կամ 70,42 տոկոս,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 80047 կամ 6,37 տոկոս,
«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն – 6458 կամ 0,51 տոկոս,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 4121 կամ 0,33 տոկոս,
«Մենք» դաշինք – 25176 կամ 2 տոկոս,
«Օրինաց երկիր» – 12393 կամ 0,99 տոկոս,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն – 22868 կամ 1,82 տոկոս,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103801 կամ 8,26 տոկոս:
Անճշտությունների գումարային չափը 405 է: