Այս Ամանորին ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունների ամենատարածված ուղղությունը կլինի Հայաստանը. այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տվյալները «Իզվեստիա»-ին տրամադրել է OZON.travel ճամփորդական գործակալությունը։ Նշվում է, որ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաև երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։
Անդրադառնալով այս ցուցանիշներին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել»։
Ռուսաստանցի զբոսաշրջիկների երկրորդ նախընտրելի ուղղությունն այս Ամանորին կլինի Գերմանիան, այնուհետև՝ Թաիլանդը, Չեխիան և Իտալիան։