Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին։
Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակին։ Կարևորվել են կարգավորման գործընթացում դինամիկայի պահպանումը, ինչպես նաև Արցախի Հանրապետության մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը։