Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Լոնդոնի դասական մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3-րդ տեղի համար պայքարում երկու դասական պարտիաներից հետո Արոնյանը և Կարուանան մրցեց արագ և կայծակնային պայքարում: Արոնյանը պարտվեց ընդհանուր 12:16 հաշվով և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող դարձավ Հիկարու Նակամուրան: