«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, հակառակ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունների, թե դատական համակարգի վրա բիրտ ճնշում կա, այլ տեսակետ է հայտնել: «Վճռաբեկ դատարանի նկատմամբ երբեք որեւէ ճնշում ո՛չ զգացել եմ, ո՛չ էլ կարող եմ ասել, որ այդպիսի միջոցներ ձեռնարկվել են դատավորներին ճնշելու տեսանկյունից»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ե. Խունդկարյանը: Ինչ վերաբերում է Ազարյանի հայտարարություններին, ապա Խունդկարյանը նկատել է.
«Այն, ինչ ասել է պարոն Ազարյանը, ես հարկ չեմ համարի այդ խոսքերի գնահատականը կամ վերլուծությունը տալ, դրա ճիշտ հասցեատերը կլինի հենց դատավոր Ազարյանը: Ինչ վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշում գործադրելուն, մենք ունենք համապատասխան կանոնակարգ օրենսգրքով. եթե որեւէ դատավորի նկատմամբ որեւէ ճնշում է գործադրվել, դատավորը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել համապատասխան մարմնին»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: