«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպասվում։ Դեսպաններ են փոխվում, ԱԳ նախարարի տեղակալներից առայժմ միայն Արմեն Պապիկյանն է նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան։ Կարեն Նազարյանը, Աշոտ Հովակիմյանը սպասում են, Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է ԱԺ, Շավարշ Քոչարյանին թոշակի են ուղարկում, հնարավոր է նախարարի խորհրդական նշանակեն։
Մոտ ժամանակներս ԱԳ փոխնախարար կնշանակվի Շվեդիայում եւ Ֆինլանդիայում դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով 2009-2013 թթ․ եղել է ՀՀ նախագահի արտաքին կապերի վարչության պետը։ Դանիայում եւ Նորվեգիայում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կհամատեղի եւս 2 երկրի դեսպանի աշխատանքը։
Ավելի մանրամասն՝ թերթի ահսօրվա համարում: