Ով կփոխարինի Միքայել Մինասյանին դեսպանի պաշտոնում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ առաջիկայում ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը կնշանակվի Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Հիշեցնենք, որ մինչև վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:

Ըստ մեր աղբյուրի՝ որևէ երկրում դեսպանի պաշտոն կստանա նաև փոխնախարարներից Աշոտ Հովակիմյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս