Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՍԱՊԾ նախկին աշխատակիցներ Հովհաննես Սահակյանը, Արամայիս Գալստյանը և Կայծեր Հակոբյանը:
ԹԵՄԱ՝ ՍԱՊԾ-ի 14 աշխատակից տնօրինության կողմից անօրինական հիմքով աշխատանքից ազատվել է. դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, սակայն մինչ օրս մնացել է անարձագանք:
***
2018 թ-ի դեկտեմբերի 21-ին, ժամը 11։00-ին, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության գրասենյակում (Երևան, Արշակունյաց 23) տեղի կունենա ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության և «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման միջոցառումը։
Հուշագիրը կստորագրվի ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Ա․ Նավասարդյանի և Ցանցի կառավարման խորհրդի նախագահ Ա․ Կիրակոսյանի կողմից։
«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի աջակցել Հայաստատում պրոբացիայի ինստիտուտի կայացմանը և զարգացմանը։
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 12:00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:
Թեման՝ Հարկային և մաքսային համակարգում սպասվող փոփոխություններ, երկու և ավել մեքենաների ներմուծելու խնդրի լուծումներ, ԱՊՊԱ և Ճանապարհային ոստիկանության առաջիկա փոփոխություններ, հաշվառման քննական բաժանմունքերի հերթեր:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 13:00-ին Հայացք մամուլի ակումբում Գյումրիում ռուս կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու դեպքի առթիվ ապօրինի կալանքի տակ գտնվող Հրաչյա Շահնազարյանի շահերի պաշտպան Էդգար Թումասյանը և հայրը՝ Վահիկ Շահնազարյանը կխոսեն քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումների և Հրաչյա Շահնազարյանին ապօրինի կալանքի տակ պահելու մասին:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենալու քննարկում «Արտաքին քաղաքական խնդիրներ․ հայ-ռուսական հարաբերություններ, Արցախ» թեմայով։
Բանախոսն՝
Թևան Պողոսյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար
ՍուրենՍարգսյան, քաղաքագետ, միջազգայնագետ