«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանություններն այդպես էլ չեն կարողանում առաջընթաց արձանագրել հայ-վրացական հարաբերություններում:
Ի սկզբանե իշխանությունը նպատակ ուներ հետ կանչել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին: Սակայն իշխանությունը հաշվի առավ, որ Սադոյանը իր անձնական միջոցներից 200 հազար դոլար է ներդրել դեսպանատան շենքի հիմնանորոգման համար:
Թե դեռ որքան պետք է Սադոյանը մնա դեսպանի պաշտոնում, որ այդ ներդրումը համարվի մարված՝ հայտնի չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: