Էջմիածնում այսօր շարունակվում են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաները։ Դրանք մեկնարկել էին երեկ ուշ երեկոյան, եւ ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց երեկ գիշեր ազատ է արձակվել կալանքից։ Այս պահին Էջմիածնում նաև մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացած, ովքեր փորձում են արգելել հնարավոր բախումները: