Դեկտեմբերի 20-ին Երեւանում արտակարգ դեպք էր տեղի ունեցել. ժամը 17:50-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ: Իրավապահները ձեռնամուխ են եղել բռնկված կրակը մարելուն, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երեւանի այրվածքաբանական բժշկական կենտրոն:
Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 86-ամյա Ռիմա Գրիգորյանն է, ով ինքնահրկիզման միջոցով փորձել է ինքնասպան լինել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կինը հայտնել է, թե այս քայլին է գնացել ընտանեկան խնդիրների պատճառով եւ որոշել է կյանքին վերջ տալ: