Լեննականում որ ֆայտոն շուռ գա, կասեն, թե ես եմ մեղավոր. Դոն Պիպոն` Մանվել Գրիգորյանի դեմ ցույցեր կազմակերպելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրեր առաջ, դատարանի որոշմամբ, փոխվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Վերջինս ազատ արձակվեց գրավի դիմաց: Այդ առիթով Էջմիածի բնակիչները իրենց բողոքի ձայնը բարձրացրին: Ցույցերի օրերին սկսեց շրջանառվել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի անունը: Շատերի պնդմամբ հենց նա էր կանգնած այդ ամենի հետեւում եւ ուղղորդում էր բողոքի ակցիաները: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է գործարար Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ:

-Խափանման միջոցի փոխվելը ժողովրդի դժգոհության ալիքը բարձրացրեց: Էջմիածնում մի քանի օր է` ցույցեր էին: Ձեր անունը այս մասով շատ է շրջանառվում: Ասում են` դուք եք ուղղորդել: Ի՞նչ կասեք:

-Իմ անունը բոլոր տեղերում շրջանառվում է: Լեննականում որ ֆայտոն շուռ գա, կասեն, թե ես եմ մեղավոր: 25 տարի է` ես Հայաստանում չեմ ապրում: Արդեն հոգնել եմ այդ մեղադրանքներից: Իսկ ինչ որ անում է ժողովուրդը, դա իր ապրած տարիների արդյունքն է: Մանվել Գրիգորյանը դա իր աչքով է տեսնում: Չկա ավելի մեծ պատիժ, քան այն, որ ինքը համարվում է ազգի հերոս եւ տեսնում է, որ մի ամբողջ ժողովուրդ իր դեմ է դուրս եկել, որ ինքը չկարողանա մտնի իր տուն:

Ամբողջական հարցազրույցը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս