Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«1.Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացում։
2.2018 թվականի բյուջեի թերի կատարում կամ կրճատում։
3.Առանց իրական ընդդիմության նոր խորհրդարան։
4.ՀԱՊԿ-ում ՀՀ-ի դիրքերի թուլացում ու գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստ։
5. Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում։
Այս շարքը երկար է, բայց կա մեկ լավ լուր…
Վարչապետի պաշտոնակատարն այս ամենը պարտություն չի համարում։
Փաստորեն, մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասվում»,-գրել է Էդուարդ Շարմազանովը: