Քիչ առաջ armtimes.com-ը տեղեկություն էր տարածել, որ դեպի ՊՆ կենտրոնական հավաքակայան երթևեկող ավոտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, և մի խումբ երիտասարդներ են մտել ավտոբուս` կռվի նպատակով, սակայն տեսնելով, որ նկարահանում են, չեն շարունակել:
Այս առնչությամ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է. «Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում»: