Հարավային Օսիան H1N1 վիրուսի պատճառով փակել է Վրաստանի հետ սահմանը, Աբխազիան սահմանափակումներ է սահմանել աբխազա-վրացական սահմանին:
Աբխազիայի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայության փոխանցմամբ` Վրաստանի տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար սահմանափակում է սահմանվում, ինչպես նաեւ արգելվում է Աբխազիայի քաղաքացիներին Վրաստանի տարածք մուտք գործել:
Վիրուսի պատճառով Վրաստանում 13 մարդ է մահացել: