«ԳՊՄ ԳՈԼԴ» ՍՊԸ ԵՎ «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ա.Վ.Գոգոտինը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Գ.Վալկոն 2018թ. դեկտեմբերի 14-ին կնքեցին պայմանագիր 2019 թվականին Սոթքի հանքից ոսկու հանքաքարը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա փոխադրելու վերաբերյալ։

Պայմանագրի համաձայն` 2019 թվականին Սոթք – Արարատ 269 կիլոմետր երկարությամբ երկաթուղով հանքաքարի փոխադրման ծավալը կկազմի 1 500 000 տոննա, որը 2018 թվականի ցուցանիշի համեմատությամբ 10%-ով ավելի է։ 2017 թվականին այդ ուղղությամբ հանքաքարի փոխադրման ծավալը կազմում էր 1,18 մլն տոննա։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Վալկոն նշեց, որ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊ ընկերության համար իրականացվող փոխադրումները կազմում են երկաթուղու ներհանրապետական ապրանքաշրջանառության առյուծի բաժինը, որի կապակցությամբ երկու ընկերությունները արդեն առաջին տարին չէ, որ արդյունավետ համագործակցում են։
Արարատի ֆաբրիկա հանքաքարի անխափան փոխադրումը ապահովելու համար «Հարավկովկասյան երկաթուղին» հատուկ ուշադրություն է հատկացնում տվյալ երկաթուղային ուղու զարգացման հարցերին։ Դա մեզ հնարավորություն է տալիս զգալի միջոցներ ներդնել ինչպես երկաթուղային ուղու, այնպես էլ շարժակազմի նորացման համար Հրազդան, Սեւան, Շորժա եւ Սոթք ուղղությամբ։ Մենք բավարարված ենք «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության կայուն գործունեությամբ եւ ապրանքահոսքի ծավալների աճով տվյալ ուղղությամբ»։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Գոգոտինը ավելացրեց, «Ուրախ եմ նշել, որ երկու ընկերությունների միջեւ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։ Լինելով Հայաստանում երկու խոշոր հարկատուներ` «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունները ակտիվորեն զարգացնում են փոխշահավետ համագործակցությունը` տարեց-տարի գրանցելով ՀՀ պետական բյուջե վճարումների կայուն աճ, միասին ապահովելով ավելի քան 4000 աշխատատեղ։ Վստահ եմ, որ գալիք 2019 թվականին նույնպես մեր փոխհամագործակցությունը կշարունակվի, առանց որի մեր ընկերությունների հաջող գործունեությունը դժվար է պատկերացնել»։
2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել 8,871 մլրդ դրամ` գրավելով 4-րդ տեղը հանրապետության խոշոր հարկ վճարողների ցանկում (8,163 մլրդ` 2017 թվականի նույն ժամանակահատվածի համար)։ Նշենք նաեւ, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նույն ժամանակահատվածի համար ՀՀ պետական բյուջե է վճարել 1,963 մլրդ դրամ` Հայաստանի խոշոր հարկ վճարողների ռեյտինգում գրավելով 39-րդ հորիզոնականը (1,887 մլրդ դրամ` 2017թ. առաջին կիսամյակի համար)։
___________________________
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը մտնում է «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային ընկերությունների խմբի մեջ։ 2007-2017 թվականների ընթացքում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան եւ Սոթքի հանքավայրը ամբողջությամբ նորացվել են։ 2008 թվականից ի վեր Սոթքի հանքավայրի տեխնիկական վերազինման եւ Արարատի ֆաբրիկայի վերակառուցման համար ընկերությունը ներդրել է 200 մլն ԱՄՆ դոլար։ Ներկայումս ընկերությունում աշխատում են 1240 մարդ, որոնցից 753-ը` Սոթքի հանքում, 432-ը` Արարատի ֆաբրիկայում։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում աշխատելու 10 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգը» կատարել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը հանդիսանում է «Ռուսական երկաթուղու» 100% դուստր ձեռնարկությունը եւ 2008 թվականից իրականացնում է Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը։ 2008-2017 թվականների ընթացքում ենթակառուցվածքների զարգացման եւ շարժակազմի նորացման համար ընկերությունը ներդրել է 260 մլն դոլար։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Հայաստանում խոշորագույն աշխատատեղեր ապահովող ընկերություններից մեկն է։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ։




Լրահոս