Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 33–ամյա վարորդը ГАЗель-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է ձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունվարի 12-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 33-ամյա Գարեգին Հովհաննիսյանը իր վարած ГАЗель մակնիշի 18 65 Լ համարանիշի ավտոմեքենայով Աքորի-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 30 մետր գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, mինչ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանը, ահազանգ է ստացվել Վանաձոր բժշկական կենտրոնից, որ Երևանի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Գ. Հովհաննիսյանը Փամբակ գյուղի վարչական տարածքում՝ շտապօգնության ավտոմեքենայի սրահում բժիշկների ներկայությամբ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ГАЗель-ը սպասարկում էր Երևան-Ալավերդի երթուղին:

Մանրամասները՝ այստեղ։




Լրահոս