Երեկ՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 32-ամյա Սևակ Պողոսյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 91 DG 001 համարանիշի ավտոմեքենայով, Հունան Ավետիսյանի փողոցի թիվ 2 շենքին հարակից ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Պողոսյանն ու նրա ուղևոր, Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի բնակիչ, 24-ամյա Յուրի Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Shamshyan.com