Երեկ Երևանում հրդեհված տունը վաճառքի է հանված եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 13-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկում: Հրդեհի հետևանքով մահացել էր մեկ անձ, 3-ը` տուժել: Բնակարանում (150 քմ) ամբողջությամբ արվել են երկու ննջասենյակները, սանհանգույցը և խոհանոցը` գույքով, հյուրասենյակը` մասամբ:

ArmLur.am-ը մեկ փաստ է արձանագրել: Այդ բնակարանի նկարագրությունը առկա է բնակարանների վարձակալության և վաճառքի օնլայն հարթակներից մեկում: Բնակարանի տվյալները համընկնում են հրդեհված բնակարանի հետ:

Նշենք, որ բնակարանը վաճառքի է հանվել 2018թ-ի հոկտեմբերի 4-ին:

Չի բացառվում, որ հրդեհի հետևանքով տուժածները հենց բնակարանի սեփականատերերն էին, որոնք աճուրդի էին հանել իրենց բնակարանը: Կա վարկած նաև, որ միգուցե, բնակարանն այս ամիսների ընթացքում արդեն վաճառվել էր և նոր տերերը արժանացան այս ճակատագրին:




Լրահոս