Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին.
«Հարգելի պարոն Փաշինյան Շնորհավորում ենք Ձեզ՝ տասնամյակների ընդմիջումից հետո առաջին անգամ ազատ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առթիվ։
Մեր ժողովուրդը մեծ հույսով ու հավատով արմատական փոփոխություններ է ակնկալում կյանքի բոլոր ոլորտներում։
Մաղթում ենք Ձեզ արգասաբեր աշխատանք և հավաստիացնում, որ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը պատրաստ է այդ գործում իր ներբերումն ունենալու թե հնարավոր մասնակցության և թե կառուցողական քննադատության միջոցով»: