Հունվարի 16-ին՝ ժամը 14.00-ին (խնդրում ենք ներկայանալ ժամը 13.40-ից
սկսած) ՊԵԿ վարչական շենքում (Խորենացի 7 հասցեում, հարկային մուտքից) նախատեսվում է ՊԵԿ
նախագահ Դավիթ Անանյանի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
***
Հունվարի 16-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: ԹԵՄԱ՝ տնտեսական դաշտի իրողություններն ու զարգացման հեռանկարները՝ ՀՀ կառավարության ծրագրի համատեքստում:
***
Դեկտեմբերի 16-ին, ժ. 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի մամուլի ասուլիսը:
Ասուլիսի թեման՝ «Օգտագործվու՞մ է արդյոք Հայաստանի տարածքը Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների թրաֆիքինգի համար, կամ ինչպե՞ս ես հայտնվեցի Տանզանիայի բանտում»:
***
Հունվարի 16-ին ժամը 12.15-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Նախաքննության մարմնի և դատարանի արատավոր գործելակերպի պատճառները, թաքնված կոռուպցիոն ռիսկերը, վտանգները, դրանց իրավական ու հոգեբանական հետևանքները հասարակության վրա» թեմայի շուրջ։
Բանախոսներն են՝
Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա » ՀԿ նախագահ
Սեդա Սաֆարյան – ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան
***
Հունվարի 16-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում։
Թեման՝ «Մհեր Ենոքյանի ներման հարցի հանրային ընկալումների վերաբերյալ՝ մտավորականների դիտարկումները»։
Բանախոսներն են՝
Հրանուշ Խառատյան – ազգագրագետ
Ռուբեն Բաբայան – Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն
***