Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի ընդունում Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Օհանյանը:
«Ինչպես մեղադրանքի առաջադրման ժամանակ, այնպես էլ հիմա պնդում եմ, որ այն անհիմն է, և չեմ ընդունում»,- գրել է նա:
ՊՆ նախկին նախարարը նշել է, որ պետության համար բարձրագույն իրավական ակտ է համարվում Սահմանադրությունը, և յուրաքանչյուր ոտնձգություն նրա դեմ ոտնձգություն է երկրի քաղաքացու, պետականության դեմ և քրեորեն դատապարտելի է: