Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը ոչ պակաս ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարգրի` ունի մեկ բնակարան եւ հասարակական նշանակության մեկ շինություն, Volkswagen Touareg, Vaz 21, Gaz 24-10 մակնիշի ավտոմեքենաներ: Նրա դրամական միջոցները կազմում են 9.8 մլն դրամ եւ 236 հազար դոլար:
Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 850 հազար դրամ: Նկատենք, որ Հակոբյանի կնոջ`Քրիստինե Թովմասյանի հայտարարագիրը բացակայում է:
ArmLur.am-ի տեղեկացավ, որ Հակոբյանը 1995-2012 թթ եղել է «Էլեն եւ ընկերներ» ՍՊԸ-ի, ապա` «ՀԿԺ» ՍՊԸ-ի, հետո` «Կիպթրեյդ» ՍՊԸ-ի տնօրենը: Իսկ ահա 2013-2015թթ. «Կարեն Նավասարդյան» Ա/Ձ աշխատել է որպես մենեջեր: