«Լայվերն» ու «լայքերը». կարո՞ղ են արդյոք ՀՀ հպարտ քաղաքացիներն այսուհետ ցույց անել, փողոցներ փակել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կարո՞ղ են արդյոք ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներն այսուհետ ցույց անել, փողոցներ փակել, բողոք արտահայտել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «լայվով» հայտարարեց․ «Դուք չե՛ք փակելու (փողոցներ), որովհետեւ դուք դրա լիազորությունը չունեք եւ ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետեւ ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, եւ այդ իշխանության լիազորությունն է նաեւ ապահովել ճանապարհների անցանելիությունը:

Եվ նրանք, ովքեր…ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետեւ եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաեւ նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել եւ չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել»։ Վիճելի պնդում, որ երեկ տարբեր հակադարձումների արժանացավ։ Ոմանք հրապարակեցին Սահմանադրության այն հոդվածները, որոնք երթերի, հավաքների հնարավորություն են ընձեռում ՀՀ քաղաքացիներին։ Մյուսները հիշեցին, որ ինքը՝ Փաշինյանը, ու իր թիմը լիուլի օգտվել են փողոցներ փակելու հնարքից։

Իսկ այն, որ նախկին իշխանությունները ժողովրդի կողմից «լիազորված չէին», ոչ մեկի կողմից ապացուցված եւ հաստատված չէ, քանզի հենց ընդդիմադիր «Ելքը» չվիճարկեց 2017 թվականի ընտրությունները, միջազգային կառույցներն ընդունեցին դրանց արդյունքները, դիտորդները թերություններ չտեսան։ Ինչ վերաբերում է «կաթվածահար անելուն», ապա դրա փայլուն օրինակն ունեցանք 2018-ի ապրիլին, որի արդյունքում տեսանք ժողովրդի փայլուն հաղթանակ եւ ատելի հանրապետական ռեժիմի հեռացում։ Այնպես որ՝ «կաթվածահար» անելն այնքան էլ վատ բան չէ։ Իսկ, այ, երկակի ստանդարտներ կիրառելը վատ բան է, եւ դա տեսնում են բոլորը։ Ճիշտ է՝ այսօր դեռ «լայվերը» «լայքերի» են արժանանում, բայց դրանով, հաստատ, ուրախանալ պետք չէ։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս