Հունվարի 17-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Թեմա՝ կառավարության օպտիմալացման ծրագրով նախատեսվում է լուծարել նաև գյուղատնտեսության նախարարությունը, դրա հետևանքները, գյուղոլորտի զարգացման կարևորությունը, փողոցային առևտրի դեմ քաղաքային իշխանությունների պայքարը հարուցել է առևտրականների զայրույթը, ո՞րն է լուծումը:

***

Ձմեռային զորակոչի ընթացքում անցկացվող բրիֆինգների շրջանակում hունվարի 17-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղին կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանի և ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի հետ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /093/ 54-57-01 կամ /095/ 10-33-33 հեռախոսահամարներով:

 




Լրահոս