«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարությունը՝ Իրանի ավտորիտար լինելու հետ կապված, չի կարող դիվանագիտական սկանդալի պատճառ հանդիսանալ։ Իգիթյանը նկատեց, թե Կոնջորյանի հայտարարությունը կոնտեքստից դուրս է ընկալվել, իսկ նա էլ մանրամասնել է, թե ինչ է նկատի ունեցել։
«Ես լրիվ բավարարված եմ այն մեկնաբանությամբ, որ արել է Հայկ Կոնջորյանը, ես ճանաչում եմ նրան և վստահ եմ, որ նա այդպես չի գտնում։ Մենք չենք համարում, որ Իրանի այդ ձևը կարող ենք համարել ավտորիտար», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: