Հայկական համարանիշով միկրոավտոբուսը Վորոնեժում վթարի է ենթարկվել, վարորդը զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում գիշերը բախվել են Pegarus մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի միկրոավտոբուսը: Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, Mercedes-ն ունեցել է հայկական համարանիշեր, մեքենայի վարորդը տեղում մահացել է:

Մոսկվայի ուղղությամբ շարժվող միկրոավտոբուսը 9 մարդ էր տեղափոխում, ուղևորներից մի կին և տղամարդ ստացել են մարմնական վնասվածքներ: Բժիշկների հավաստմամբ՝ տուժածների վիճակը ծանր չէ:

Մյուս ավտոբուսում եղել է 25 ուղևոր, որոնցից ոչ ոք չի տուժել:




Լրահոս