Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին, ժամը 13:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Աստվածընկալ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարներն «Infinity» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Մ. Ղ..) ուղևորներին տեղափոխել են Եղիպատրուշ գյուղ:

***

Հունվարի 25-ին, ժամը 10:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սադունց գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Մ.):

***

Հունվարի 25-ին, ժամը 00:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 12 հասցեում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ.) դուրս են բերել արգելափակումից:




Լրահոս