Վիրավորներից մեկը Մելիք Մանուկյանի` Շշի Մելոյի եղբորորդին է. մանրամասներ զանգվածային միջադեպից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 29-ի գիշերը, կրակոցներ են հնչել: Հրազենային եւ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ` մահացած:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրից:

ArmLur.am-ին դեպքի մասին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել:

Այսպես, մեր աղբյուրների փոխանցմամբ` դեռևս անհայտ մարդիկ գնացել են ավտոտեխսպասարկման կենտրոն` ավտոմեքենայի անիվը նորոգելու: Աշխատակիցը տեղում չի եղել, ինչը դուր չի եկել այցելուներին: Վերջիններս հրահանգել են, թե «թող հիմա գա, ակը փչի»: ArmLur.am-ի տեղեկություններով` այս հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, կարճ ժամանակ անց բոլորը հանդարտվել են և ուղևորվել դեպի «Պարտեզ» ռեստորան: Հենց այստեղ էլ զարգացել են բուն դեպքերը:

Այսպես, մեր աղբյուրները փոխանցում են, որ ավելի ուշ ռեստորան են եկել ինչ-որ մարդիկ ու վեճի բռնվել մեքենայի անիվը նորոգող ցանկացողների հետ:

ArmLur.am-ի տեղեկություններով, 8 վիրավորներից մեկը  1993 թվականին ծնված Հայկ Վարդանի Մանուկյանն է` Մելիք Մանուկյանի եղբորորդին:




Լրահոս