Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով քննությունն ավարտին հասցնելը Հայաստանի համար սկզբունքային հարց է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր համար Մարտի 1-ի գործը սկզբունքային է:

«Այս գործը ոչ թե ինձ, այլ Հայաստանի համար է սկզբունքային: Գիտեք, երբ զոհվում է 10 քաղաքացի, չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Եթե խոսքը մարկային կյանքերի մասին է, ապա այդ դեպքերի հետ կապված գործերի քննության հարցում, նույնիսկ տարիներ անց, սահմանափակումներ չպետք է լինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս