«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, կազմակերպական-վերլուծական բաժնի պետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Ղուկասյանը պնդել է, որ մարտի 1-ի քրեական գործով իրեն ՀՔԾ հարցաքննության չեն հրավիրել:
«Ես չեմ եղել ներգրավված արտաքին ծառայության մեջ: Այսինքն` այդ գործընթացներում չեմ եղել եւ իմ գործառույթները իրականացրել եմ եւ հանձնարարականները ստացել եմ շտաբի պետից»,- մեկնաբանել է նա: Իսկ հարցին, թե կոնկրետ ինչ հանձնարարականներ է ստացել, Ղուկասյանը հստակ չի պատասխանել. «Դուք հիմա մտնում եք մի ոլորտ, որտեղ ես իրավասու էլ չեմ բացահայտելու, թե ինչ հանձնարարականներ եմ ստացել: Համենայնդեպս, հանձնարարականները եղել են օրենքի շրջանակներում եւ դրանք կատարվել են օրենքի շրջանակներում»,- ասել է նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում