Ինչու է կառավարությունն ուշացնում նպաստների վճարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են զանգահարում մի շարք քաղաքացիներ եւ տեղեկացնում, որ իրենք դեռ չեն ստացել իրենց հասանելիք «Աղքատության նպաստը»: Նրանցից տիկին Վերան մեզ փոխանցեց, որ իրենք այն սովորաբար ստացել են հունվարի 22-ին, 23-ին կամ 24-ին: Բայց պարզվում է, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն մեկ շաբաթ է, ինչ ուշացրել է նպաստի վճարումը: Քաղաքացիների խոսքերով` նախարարության «Թեժ գիծ» ծառայության աշխատողն իրենց փոխանցել է, որ կառավարությունը նպաստների բաշխման գործընթացի վերաբերյալ որոշման նախագծին սահմանված ժամկետից ուշ է հավանություն տվել:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սոցապ նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանին, որն արձագանքեց` նշելով, որ հունվարի 31-ից կսկսվի նպաստի բաշխման գործընթացը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հետաքրքրվել ուշացման պատճառների մասին եւ փոխանցեց կառավարության կողմից ժամկետից ուշ որոշման նախագիծն ընդունելու մասին տեղեկությունը: Հարցին ի պատասխան, ասաց. «Որոշումը նոր է … ալո, ալո ալո…»,- եւ կախեց լսափողը: Հավանաբար հարցը անհարմար դրության մեջ դրեց նրան:




Լրահոս