Գյուղատնտեսության ոլորտում անկում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում միակն է, որտեղ նախորդ տարի անկում է արձանագրվել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները անցած տարի, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 7.6 տոկոսով` կազմելով 889 մլրդ 708 մլն դրամ: Իսկ, ահա, մյուս ոլորտներում աճ է արձանագրվել:

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով, այսինքն՝ հենց այս ցուցանիշի սահմաններում կլինի 2018թ. տնտեսական աճը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարի աճել են 4.3 տոկոսով, վերոնշյալ ժամանակահատվածում 16.4 տոկոսով աճել է արտաքին առեւտրաշրջանառությունը: Միայն ներմուծման ծավալները անցած տարվա հունվար-դեկտեմբերին ավելացել են 21.1 տոկոսով, իսկ արտահանումը` 7.8-ով, ներքին առեւտրաշրջանառության աճը 8.7 տոկոս է կազմել:

Վիճակագրական կոմիտեն աճ է արձանագրել նաեւ շինարարության ոլորտում՝ 4.5 տոկոսի չափով, մինչդեռ նախկինում այստեղ շարունակական անկում էր:




Լրահոս