ՖՈՏՈ. Բերդում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ասյա Մելիքյանին պատկանող հացի արտադրամասում (Տավուշի մարզ, ք. Բերդ): Պարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իսկ «ՏՈՒԿԱՍԱ» ՍՊԸ-ի կիսաֆաբրիկատների արտադրամասերին (ք. Երևան) և անհատ ձեռնարկատեր Մարատ Մաճկալյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությանը (Արարատի մարզ, գ. Այնթապ) թույլատրվել է վերսկսել գործունեությունը, քանի որ նշված տնտեսվարողները սահմանված ժամկետներում կատարել են Տեսչական մարմնի կողմից տրված բոլոր հանձնարարականները:




Լրահոս