Ռոբերտ Քոչարյանը դատարանում մանրամասն ելույթ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի հարցի քննությանը շուրջ երկու ժամ ելույթ է ունեցել: Նրա փաստաբան Հայկ  Ալումյանը լրագրողների հետ զրույցւոմ նշեցլ է, թե Քոչարյանն իր ելույթում մանրամասն ներկայացրել է 2008թ. Մարտի մեկի իրադարձություններից առաջ բանակում ստեղծված իրավիճակի, ԵԿՄ–ում առաջացած խմորումների, ինչպես նաեւ՝ հայտնի «0038» հրամանի մասին տվյալներ:

«Քոչարյանի խոսքով՝ այդ օրերին՝ տեղեկատվություն էր ստացվում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայիննները միանան ցուցարարներին։ Խոսվում էր, որ նրանց պետք է միանային նաև պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարն էր», – ներկայացրեց Ալումյանը եւ նշեց, թե երկրորդ նախագահը պատմել է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում հրավիրել է բանակի հրամանատարական կազմին:

Երկորրդ նախագահն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև «0038» հայտնի հրամանին։ ««0038» հրամանին ծանոթանալուց հետո պարոն Քոչարյանը ևս մեկ անգամ հստակ ընդգծել է, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ այդ հրամանը ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր–Պետրևոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, երբևիցե նման հրամանները չեն ուղակվել նախագահական, որպեսզի նա այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա, կամ այդ հրամանը պահի իր մոտ»,– հավելեց Ալումյանը:




Լրահոս