Ավտովթար Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում. կան տուժածներ և մեկ զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին, ժամը 20:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra A» մակնիշի (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1970 թ.) և «BMW 3» մակնիշի (վարորդ՝ Ռ. Դ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Ա. (ծնված 1977 թ.) և Ա. (ծնված 2013 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ: Վարորդը՝ Ս. Գ.-ն, հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Ա. և Ա. Գ.-երի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս