Թեկնածուն` քրեական պատմության կիզակետում. Շիրակի մարզպետ նշանակելու հարցում խնդիրներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ: Այս ընթացքում մարզպետի պաշտոնի համար շրջանառվում են ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով մասնակցած Տիգրան Պետրոսյանի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդյության հարցերով նախկին նախարար Լեւոն Վահրադյանի անունները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցում ինչ-որ խնդիրներ են ի հայտ եկել: Բանն այն է, որ Տրգրան Պետրոսյանը համարվում է «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի ընկերը, որը, ի դեպ, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի համակարգողներից է:

Իսկ ինչպես հայտնի է, Շիրակի մարզի դատախազությունում քրգործ է հարուցվել մարզում անօթեւան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ: Չի բացառվում, որ այս պատմությունը բացասական անդրադառնա Տիգրան Պետրոսյանի կարիերայի վրա, եւ այդպես էլ նա չնշանակվի:




Լրահոս