Որքան պարգևավճար են ստացել պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հրապարակել է աշխատակիցների ստացած պարգեւավճարները:

Ըստ այդմ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ

սահմանված հարկերը եւ այլ վճարները հանելուց հետո) կազմում են.

Ծառայության ղեկավար – 565,450 ՀՀ դրամ,

Ծառայության ղեկավարի տեղակալ – 398,777 ՀՀ դրամ,

Ծառայության ղեկավարի խորհրդական – 224,845 ՀՀ դրամ,

Ծառայության ղեկավարի օգնական – 213,353 ՀՀ դրամ,

Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144,402 ՀՀ դրամ,

Գլխավոր քարտուղար – 336,989 ՀՀ դրամ,

Վարչության պետ – 229,967 ՀՀ դրամ,

Վարչության պետի տեղակալ – 190,238 ՀՀ դրամ,

Վարչության գլխավոր մասնագետ – 165,644 ՀՀ դրամ,

Վարչության առաջատար մասնագետ – 115,545 ՀՀ դրամ,

Բաժնի պետ – 197,315 ՀՀ դրամ,

Բաժնի պետի տեղակալ – 154,055 ՀՀ դրամ,

Բաժնի գլխավոր մասնագետ – 149,787 ՀՀ դրամ,

Բաժնի առաջատար մասնագետ – 95,577 ՀՀ դրամ,

Քաղաքացիական աշխատանք կատարողներ – 131,761 ՀՀ դրամ,

Տեխնիկական սպասարկողներ – 69,416 ՀՀ դրամ,

Աշխատավարձերի գումարները ներկայացված են միջինացված թվերով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային ստաժով պայմանավորված դրույքաչափերը:

2018 թվականի ընթացքում աշխատակիցներին պարգեւատրումները տրամադրվել են եռամսյակային կտրվածքով մեկ պաշտոնային դրույքաչափի չափով (վերը նշված աշխատավարձերով)՝ յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատած ժամանակահատվածի համամասնությամբ, ինչպես նաեւ տարեվերջյան խրախուսում՝ մեկ պաշտոնային դրույքաչափով:

Աշխատակիցներին խրախուսումը տրամադրվել է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասը, 22-րդ հոդվածի 9-րդ մասը, Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 2014 թվականի 737-Ն որոշման 3-րդ կետը:

2018թ. ընթացքում տրամադրված խրախուսումների ընդհանուր գումարը կազմել է 46,038.7 հազ. դրամ, որը բաշխվել է ընդամենը 112 աշխատակիցների միջեւ:

Հ.Գ. Կազմավորման օրվանից մինչ օրս Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա ընդհանուր վերկանգնվել է 827,055.0 հազար դրամ գումար»:




Լրահոս